Հայաստանի հյուսիսային շրջաններում հունիսի 1-ին, 2-ին, 5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին կնվազի 2-3, 3-ին և 4-ին արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով, հունիսի 5-ին նույնքանով կբարձրանա:
Երկրի հարավում` Սյունիքի հովիտներում այսօր ցերեկը ջերմաստիճանը հասնելու է +35-ի, հաջորդ 3 օրերին նվազելու է մինչև +26:
Երևանում 1-ին, 2-ին և 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկը կհասնի +30-ի, հաջորդ 4 օրերի ընթացքում` +27-ի: