Այսօր Թուրքիայում մի խումբ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարության շենքի առջև: Նրանց բողոքն ուղղված էր ընդդեմ կառավարության կողմից քննարկվող հղիության արհեստական ընդհատմանը:
«Կանայք այստեղ են, ո՞ւր է Ֆատմա Շահինը (Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար)»,-վանկարկում էին կանայք:
Ըստ Hurriyet-ի 27 կին է ձերբակալվել: Կանայք փորձել էին անցնել ոստիկանության արգելապատնեշները և մտնել նախարարության շենք: