«Չենք լռելու»-ն հեռախոսային կապ հաստատեց ահազանգող երիտասարդների հետ, որոնք նշեցին որ նույնը կատարվել է նաև անցյալ տարի: Այս փաստը նախաձեռնությանը հաստատեցին անցյալ տարի «Արի տան» ծրագրին մասնակցած մի քանի երիտասարդներ, որոնց հեռախոսահամարները փոխանցել էին ահազանգողները:
Նախաձեռնությունը կապ հաստատեց Սմբատ Մարտիրոսյանի հետ: Սփյուռքի նախարարի խորհրդականը կտրականապես հերքեց բարեգործության նպատակով գումար հավաքելու տեղեկատվությունը: Նա նշեց, որ ինքը 80 եվրո որևէ մեկից չի վերցնում և անցաց տարի էլ չի վերցրել և առհասարակ այդ քայլը, լինելու պարագայում, համարում է անբարոյականություն:
«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը նաև կապ հաստատեց Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանի հետ, ով խոստացավ զանգահարել անցած տարվա «Արի տուն» ծրագրին Նիդերլանդներից մասնակցած բոլոր մասնակիցներին: Նա հավաստիացրեց, որ տեղեկատվության ճշտման պարագայում Սմբատ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: