Home / Հայաստան / Քոչարյանի բջիջները փոխվել են, իսկ ԲՀԿ-ն ունի 3 սցենար. քաղաքագետ

Քոչարյանի բջիջները փոխվել են, իսկ ԲՀԿ-ն ունի 3 սցենար. քաղաքագետ

ԲՀԿ-ն փորձում է ինտրիգ ստեղծել` առայժմ չհայտարարելով` կմասնացկի արդյոք նախահագական ընտրություններին, թե` ոչ: Այս մասին այսօր հայտարարել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով օրերս ինքնաբացարկ էր հայտարարել ԲՀԿ ցուցակից:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը` Հմայակ Հովհաննիսյանն առանձնացրել է երեք հնարավոր սցենար:

Առաջին` ԲՀԿ-ն կմասնացկի նախագահական ընտրություններին «փափուկ տարբերակով»` առաջադրելով Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Երկրորդ` ԲՀԿ-ն «կոշտ տարբերակով» կմասնակցի` առաջադրելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Երրորդ` կփորձի ստանալ կառավարության ղեկավարի պաշտոնը, և մոտ 2014-2015թթ. կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, ինչպես Ռուսաստանում 1999թ. եղավ, երբ Բորիս Ելցինի հրաժարական տալուց հետո նախագահ ընտրվեց վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Լրագրողի այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանը, ում ժողովուրդը լավ ճանաչում է, ընտրվի, Հմայակ Հովհաննիսյանը ասել է. «Գիտնականներն ասում են, որ մարդու բջիջները փոխվում են ամեն օր: Քոչարյանը 1997թ. և Քոչարյանը` հիմա, լրիվ տարբեր գործիչներ են»»

Ըստ բանախոսի` իշխող ուժը` ՀՀԿ-ն, նպատակ ուներ արդեն խորհրդարանական ընտրություններով ապահովել նաև նախագահական ընտրություններում իր անկասկած հաղթանակը, սակայն, թեև այն ունեցավ բացարձակ մեծամասնություն, առանց որևէ խնդիրների նախագահականում հաղթելը ապահովված չէ, քանի որ  կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն «ապահարզան տվեց»:

«Հիմա ԲՀԿ-ն խնդիր ունի չճղվելու ՀՀԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Ճիշտ քաղաքականության վարելու համար ԲՀԿ-ից մեծ ջանքեր են պահանջվում»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը: