Ֆրանսիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վալերի Ֆորնեյրոնը (լուսանկարում) հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև երկրի կառավարության մյուս անդամները, բոյկոտելու են Եվրո-2012-ը:
Ֆրանսիացի պաշտոնյաները դրանով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշչենկոյի կալանավորման դեմ, հաղորդում է AFP-ն:
Նշենք, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոմիության կառույցներում գտում են, որ Տիմոշենկոն, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և յուրացումների մեջ, հետապդնվում է քաղաքական դրդապատճառներով երկրի ղեկավարության կողմից:
Վալերի Ֆորնեյրոնը երեկ Ֆրանսիա-Սերբիա ընկերական հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախարարների որոշման մասին արդեն պաշտոնապես տեղեկացվել են Լեհաստանի և Ուկրաինայի կառավարությունները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես չի ցանկանում մեկնել Ուկրաինա Ֆրանսիայի հավաքականի խաղերը դիտելու համար:
«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, խնդիր է», – ասել է Օլանդը:
Օլանդից բացի, Եվրո-2012-ի հանդիպումները նույն պատճառով հակված է չայցելել Գերմանիայի ղեկավար կանցլեր Անգելա Մերկելը:
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը խմբային մրցաշարի իր բոլոր խաղերն անցկացնելու է Ուկրաինայում: Առաջին խաղում ֆրանսիացիները կմրցեն Անգլիայի ընտրանու հետ հունիսի 11-ին Դոնեցկում: