Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել են 3, վիրրավորվել 6 զինվոր: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, զոհվել են 20-ամյա Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և 23-ամյա Կարեն Կամոյի Դավթյանը: Բախման հետևանքով վիրավորվել են Մուշեղ Նուրբեկյանը, Իգիթ Հովհաննիսյանը, Սեդրակ Շահբազյանը, Արտակ Մնացականյանը, Կորյուն Իրիցյանը, Մաքսիմ Մելքոնյանը:
Epress.am-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը News.am-ին հայտնել էր, որ վիրավորվածների առողջական վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: