Դատելով ՀՀ ԱԱԾ-ի ցուցաբերած ակտիվությունից` ՀՀ ոստիկանության համակարգում կաշառակերներ հայտնաբերելու ուղղությամբ, իրականությանը մոտ են դառնում պտտվող լուրերն այն մասին, որ ԱԱԾ-ն «ընկել է» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետևից, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին վերանշանակելու հրամանը չի արձակել, ԱԱԾ-ում կարծում են, որ այդ քայլերով հնարավոր կլինի ազատվել Գասպարյանից:
Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Գասպարյանը ՃՈ գրեթե բոլոր աշխատակիցներին զգուշացրել էր, որ իրենք «խիստ հսկողության» տակ են, ուստի պետք է շատ զգույշ աշխատեն, և հիշեցնում, որ նախորդ շաբաթ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
Թերթն ընդգծում է նաև, որ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հասարակության շահերից է բխում, որ Վլադիմիր Գասպարյանը շարունակի պաշտոնավարել: