Home / Տեսանյութեր / Բրեյվիկ. մահմեդականներն ինձ ծեծում էին և երեք անգամ փորձել են բռնաբարել

Բրեյվիկ. մահմեդականներն ինձ ծեծում էին և երեք անգամ փորձել են բռնաբարել

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը դատական հերթական լսումների ժամանակ հայտարարել է, որ մանկությունից վիրավորանքներ է կրել մահմեդականների կողմից: Դատարանում նա պատմել է, որ մահմեդականների հանդեպ նման բացասական վերաբերմունք ունենալ իրեն ստիպել է փոքր հասակում թուրք դիվանագետի կողմից հասցված վիրավորանքը: Վերջինս իր ընկերներից մեկի ծնողն էր և կոտրել էր Անդերսի հեծանիվը:

Բրեյվիկի խոսքով` մահմեդականները բազմիցս վիրավորել են իրեն, ծեծել, խլել անձնական իրերը, երեք անգամ փորձել են բռնաբարել: «Առանձին առանձին այս դրվագները ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում, բայց մեկ ամբողջության մեջ դրանք ձևավորել են իմ կարծիքը մահմեդականների հանդեպ»,-հայտարարել է Բրեյվիկը:

Հիշեցնենք, որ Օսլոյում շարունակվում են Անդերս Բրեյվիկի գործով դատական լսումները: 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքում Անդերս Բրեյվիկի կողմից իրագործված հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Ահեբեկչի գործողությունների հետևանքով 77 մարդ սպանվեց: Ինքը` Բրեյվիկը իրեն ահաբեկիչ չի համարում, և իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: