Այսօր Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությունն առաջին անգամ նիստ կգումարի Ազգային ժողովում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Կոնգրեսի խմբակցության նիստում նախատեսվում է քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, որոշվելու է, թե Հայ ազգային կոնգրեսի անդամներից ովքեր` խորհրդարանի որ մշտական հանձնաժողովներին են անդամակցելու: