«Գեոթիմ» ընկերությունն իրեն տրամադրված լիցենզիաների և ՀՀ գործող օրենքներին համապատասխան Ամուլսարում և նրա հարակից տարածքում իրականացնում է երկրաբանական-հետախուզական աշխատանքներ, որը ներառում է հարակից տարածքների բնապահպանական մոնիտորինգ: Այս տարածքը վարձակալվում է «Գեոթիմի» կողմից: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության կողմից հունիսի 9-ին կազմակերպվելիք դեպի Ամուլսար արշավի հետ:
«Պաշտոնապես հայտնում ենք, որ վարձակալված տարածքում չի թույլատրվում անցկացնել որևէ հասարակական միջոցառում, արշավ կամ հավաք: Ընկերության որդեգրած առողջության և անվտանգության պահպանման նորմերը թույլ չեն տալիս տարածքում զանգվածային միջոցառումների անցկացում, այդ թվում` հասարակական արշավներ:
Հաշվի առնելով այս հանգամանքները, Ընկերությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին չխոչընդոտել Ընկերության բնականոն աշխատանքները և չներխուժել Ընկերության տարածք», – մասնավորապես, նշում են հայտարարության հեղինակները:
Լուսանկարը` http://www.lydianinternational.co.uk