Հայաստանի տարածքում հունիսի 7-ին 8-ին հյուսիսային շրջաններում, իսկ 9-11–ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-10-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում hունիսի 7-ին և 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ից 11-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: