Այս օրերին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ մի ճոխ միջոցառման մասնակցելու հրավեր են ստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Հունիսի 10-ին տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամկավոր Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդի Նարեկի հարսանիքը:
Թերթը նշում է, որ Նարեկ Սարգսյանը, ով նախկինում ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի փեսան էր, ամուսնանում է Հասմիկ անունով աղջկա հետ, ում ծննդյան օրվա առթիվ մոտ մեկ ամիս առաջ Հյուսիսային պողոտայում հազարավոր վարդերից բաղկացած և միլիոնավոր դրմաներ արժեցող ծաղկային կոմպոզիացիա էր տեղադրվել:
«Նվազագույն հաշվարկներով մոտ 10 միլիոն դրամ արժեցած, մոտ 2 մետր բարձրությամբ և մի քանի մետր պարագծով այդ կոմպոզիցիան ցնցել էր տեսնողներին և բուռն քննարկման առարկա դարձել սոցցանցերում: Կարելի է պատկերացնել, թե իր նշանածին նման նվեր պարգևած Նարեկ Սաշիկովիչն ինչ հարսանիք է անելու, որին, ի դեպ, բնականաբար, ներկա է լինելու նաև իր հորեղբայր Սերժը», – գրում է «ՀԺ»-ն:
«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ Նարեկի հարսնացուն «Հայաստան» տոնավաճառի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհին է: