ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կովկասյան շրջայցը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի քանի պատճառներով: Նախևառաջ, դա պայմանավորված է ժամանակի ընտրությամբ, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Պետքարտուղարն այցելել է տարածաշրջան այն ժամանակ, երբ այն նախընտրական քարոզարշավների շրջան է թևակոխել: 2012 թվականի մայիսին Հայաստանում ընտրեցին խորհրդարանի նոր կազմին:
Ընտրությունների արդյունքում հանրապետությունում բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, Взгляд.ru կայքի իր սյունյակում գրում է Մարկեդոնովը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքել է իշխանամետ կոալիցիան, և չի բացառվում, որ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած այս քաղաքական ուժը մտադիր է 2013 թվականի նախագահական արշավի նախօրեին իր խաղը խաղալ, գրում է Մարկեդոնովը:
Քաղաքագետի կարծիքով ` ԱՄՆ-ին անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հեռանկարը, ով թերահավատորեն է տրամադրված ԱՄՆ-ի` մահմեդական աշխարհում կարևորագույն գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան միաժամանակ ՆԱՏՕ-ում քանակությամբ թվով երկրորդ բանակին տիրապետող երկիրն է: Տիրապետում է Ինջերլիկի ռազմակայանին, որը չափազանց կարևոր է «Մեծ Մերձավոր Արևելքում»: ամերիկյան քաղաքականության համար: Եվ, իհարկե, Ադրբեջանում ցնցումները հղի են «քաղաքական իսլամի» աճով, և չեն կարող անտարբեր թողնել Վաշինգթոնին:
Քաղաքագետը հիշեցնում է, որ ամերիկացի պետքարտուղարի այցը ուղեկցվում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտող կողմերի միջև իրավիճակի սրմամբ: Հունիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում լրատվական գործակալությունները լցված էին հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններով:
«Արդյո՞ք դա նշանակում է , որ շուտով անխուսափելիորեն պատերազմ է տեղի ունենալու: Պետք չէ շտապել ահազանգային եզրակացություններ անել: Առաջին տարին չէ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացներն ուղեկցվում են ոչ միայն խիստ ռազմական հռետորաբանությամբ, այլև պարբերական ռազմական ցուցադրություններով: Այս ամենը կարող է հանգեցնել վրացական իրավիճակի կրկնությանը: Սակայն մեծ է «խաղադրույքները բարձրացնելու» գրավչությունը: Հատկապես կարևոր դիվանագիտական այցելությունների կամ բանակցությունների նոր փուլի նախօրեին:
Այսպես օրինակ հունիսի 18-ին տեղի կունենա ԼՂ հարցով միջնորդների նոր հանդիպումը: Եվ այդ իրադարձության նախօրեին Քլինթոնը ազդանշան է ուղարկել Կովկաս: «Արդեն 2012 թվականն է, և ժամանակն է վերջապես այս խնդրի լուծման ճանապարհներ գտնել: ԱՄՆ-ն պատրաստ է դրանում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»: Այս հարցում Ռուսաստանն, ի տարբերություն Վրաստանի, պատրաստ է կիսել Վաշինգթոնի խաղաղարար ոգևորությունը, քանի որ ինքն էլ շահագրգռված է Բաքվի, Երևանի և Անկարայի հավասարակշռված հարաբերություններում: Արդյո՞ք այդ վաշինգթոնամոսկովյան համաձայնությունը կապ ունի էթնոքաղաքական հակամարտության իրական լուծման հետ, այլ հարց է: Առաջընթաց կարող է գրանցվել միայն հակամարտող կողմերի կամքի առկայության պարագայում, և ոչ թե Մոսկվայի կամ Վաշինգթոնի բնակիչների»,- գրում է Մարկեդոնովը: