Home / Հայաստան / ՀՀՇ-ն որոշել է` երբ է անցկացնելու համագումարը

ՀՀՇ-ն որոշել է` երբ է անցկացնելու համագումարը

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի համատեղ նիստ:

Կուսակցության լրատվական ծառայության հաղորդամամբ, ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:

Նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի և Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը:

ՀՀՇ վարչությունը որոշել է լիազորել տարածքային կառույցներին քննարկել ու վարչություն ներկայացնել առաջարկներ՝ թեկնածուների վերաբերյալ: