Վիետնամական Հո Շի Մին քաղաքի մաքսային ծառայությունը 239 հազար դոլար արժողությամբ 1400 հատ ադամանդ է հայտնաբերել ոմն հայ տղամարդու մոտ, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով թանկարժեք իրերը Թայլանդից Վիետնամ տեղափոխել, հաղորդում Thanh Nien News-ը:
Երկրի իրավապահ մարմինները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել:
Թան Սոն Նհաթ օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակցի խոսքով` փորձագիտական քննությունը ցույց է տվել, որ մայիսի 29-ին հայ տղամարդու ճամպրուկում հայտնաբերված թանկարժեք քարերը ադամանդներ են:
Նա ձերբակալվել է Թայլանդից ժամանելուց հետո, երբ օդանավակայանում լրացնում էր փաստաթղթերը և չէր նշել ադամանդների առկայության մասին:
Ոչ մի այլ տեղեկություն տղամարդու մասին չի հաղորդվում: