ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է ամառային հանգստի գնալ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ այս օրերին նա, սովորականի նման, իր հանգիստն է անցկացնում Սևանա լճի մոտ գտնվող իր ամառանոցում, որի ամբողջ տարածքը հսկում են մոտ հարյուրի հասնող թիկնապահները:
«Քոչարյանին, ասում են, հսկում են և´ ջրում, և´ ցամաքում: Ցամաքում թիկնապահները զինված շրջում են ամեն թփի տակ, իսկ Սևանա լճում տարածքը հսկում են նավակներով: Եվ եթե որևէ մեկը հանդգնի հանկարծ մոտորանավակով կամ այլ փոխադրամիջոցով մոտենալ լճափի այդ հատվածին, ուր Քոչարյանի հանգստյան վայրն է, ապա թիկնապահները անմիջապես մոտենում են ու «վնասազերծում» մոլորվածին:
Հատկապես ուժեղացված ծառայություն է իրականացվում այն ժամանակ, երբ Քոչարյանը որոշում է սերֆինգ քշել», – գրում է թերթը` հավելելով, որ «ՉԻ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նկատել է, որ նա Երևանում է և ուրիշ տեղ չի գնացել: