Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Արամ Անանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: