ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ ներկայացուցիչների հետ և քննարկել խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագրի որոշ մանրամասներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Մնում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Եթե առաջին երկուսին առաջարկներ արվել են, ապա ՀԱԿ-ի հետ նույնիսկ պայմանավորվածություն չկա: Կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարևորում ՀԱԿ-ի տեսակետը, կամ էլ նախապես պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու իր ծրագրի նկատմամբ վերաբերմունքը», – նշում է թերթը: