Home / Հայաստան / Որն է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «երկաթյա» պայմանավորվածությունը

Որն է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «երկաթյա» պայմանավորվածությունը

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը և «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները, գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում կատարելով իր ԲՀԿ-ական աղբյուրներին:

Թերթը գրում է, որ պորտֆելները պահպանվելու են մինչև Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը` 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը:

«Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն-կերպ եղավ նաև Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլև մի շարք այլ ոլորտներում», – նշում է «Հրապարակը»: