Հունիսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 59 մարդ հիվանդանոցում է հայտնվել: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, 6.0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Ֆեթհիե քաղաքում, որը միաժամանակ հանգստավայր է հանդիսանում:
Հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը հոգեբանական ցնցումներ են ստացել, մնացածի մոտ կոտրվածքներ և քերծվածքներ կան:
Պատուհանից դուրս նետվելու հետևանքով առնվազն մեկ մարդ գլխի վնասվածք է ստացել: Երկուսը սրտի նոպա են ունեցել:
Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: