Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը ընտրվել է ռեկտորի պաշտոնում: Ինչպես Epress.am-ի հայտնել է ԵՊԼՀ խորհրդի անդամներից մեկը, ով ևս մասնակցել է ընտրություններին, Գայանե Գասպարյանի օգտին քվեարկել են խորհրդի ներկայացուցիչներից 22-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, խորհրդի անդամներից մեկը բացակա էր:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ԵՊԼՀ-ի բակում բազմաթիվ դասախոսներ` մեկական վարդ ձեռքերին, սպասել են նիստի ավարտին, որպեսզի շնորհավորեն նորընտիր ռեկտորին:
Նշենք, որ ռեկտորի մյուս թեկնածուն` պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, քննարկման ժամանակ ինքնաբացարկ է հայտարարել: