Մինչ այժմ Նոբելյան մրցանակի դափնեկիրներին շնորհվող դրամական պարգևը 1,4 մլն դոլար էր կազմում, սակայն հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է կրճատել գումարը`այն հասցնելով 1,1 մլն դոլարի, հայտնում է rosbalt.ru-ն:
Նոբելյան կոմիտեում անդամների խոսքով` գումարի կրճատումը պայմանավորված է 2011 թվականին հիմնադրամի կրած ֆինանսական կորուստներով: Հետագայում կոմիտեն մտադիր է օպտիմալացնել ծախսերը:
Նոբելի հիմնադրամը ստեղծվել է 1900 թվականին`հայտնի գիտնականի կտակի համաձայն և նրա միջոցներով: Շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակը շնորհվում է կարևոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու գործում մեծ դեր ունեցած անձանց: