Մայիսին կայացած ԱՄՆ-ի «Green Card»-ի խաղարկության արդյունքների համաձայն, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք էր ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության` վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հաղթող ճանաչված մասնակիցների «ամերիկյան երազանքի» իրականացումը, փաստորեն, հետաձգվում է, քանի որ հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճանաչվել 50 հազար մարդ: