Home / Հայաստան / «Խոջալին» հայտնվել է Epress.am-ի համակարգիչներում

«Խոջալին» հայտնվել է Epress.am-ի համակարգիչներում

Հունիսի 12-ին Epress.am կայքի խմբագրության սերվերային համակարգչի կոշտ սկավառակի վրա տեքստային և ֆոտո նյութեր պարունակող «Xocali.docx» ֆայլ է հայտնվել, որը պատմում է 1992 թվականին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած  իրադարձությունների մասին` Ադրբեջանական պաշտոնական քարոզչության տեսանկյունից:

Ֆայլի ծագումը պարզել չի հաջողվել, և այն ջնջվել է: Րոպեներ անց այն կրկին հայտնվել է միևնույն թղթապանակում, որը նմանատիպ տեղեկատվություն էր պարունակում, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը և ադրբեջաներեն լեզվով գրառում:

Այս պատճառով որոշում էր կայացվել անջատել և չօգտագործել խմբագրության համակարգիչնեը: Epress.am-ի սերվերի վրա հարձակում չի գրանցվել, սակայն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել:

Առավոտյան պարզվել է, որ մի քանի հայկական կայքեր հաքերային հարձակման են ենթարկվել: Asekose կայքի փոխանցմամբ` ադրբեջանցի հաքերները կոտրել են BlogNews.am կայքը, «Արմենպրես» լրատվական գործակալության էջը և Beeline հեռախոսային և ինտերնետային օպերատորի կայքը: Նշվում է, որ BlogNews-ի կայքից  հարձակման արդյունքում ջնջվել են կայքի վերջին 40 օրվա բոլոր գրառումների տեքստերը:

Tekali Taxi