ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի` Պալաչի միջև ընթացող պայքարը հասել է իր գագաթնակետին, գրում է «Ժողովուրդը»: Ըստ թերթի` բանն այն է, որ Հարությունյանին Հանրապետական կուսակցությունը խոստացել էր Ծառուկյանի դեմ դուրս գալուց հետո մեծ հնարավորություններ տալ, սակայն մինչ այժմ Հարությունյանը շարունակում է տուժել:
Ծառուկյանի սանիկին պատկանող 259 համարի երթուղուց այսօր շատ քչերն են օգտվում, քանի որ Ծառուկյանը դեռևս շարունակում է անվճար բարեգործական երթուղի աշխատեցնել Աբովյան-Երևան ուղղությամբ, գրում է «Ժողովուրդը»` նշելով, որ Հարությունյանը հույս ուներ, որ Աժ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու, և ինքը հնարավորություն կունենա կուտակված պարտքերը մարել: Թերթի տեղեկություններով` Ծառուկյանի սանիկը վերջերս բողոքել է ոչ շարքային ՀՀԿ-ականների մոտ` ասելով, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում իր խնդիրները չկարգավորվեն, ինքը քայլեր կձեռնարկի: