Թուրքիայի պետական վերահսկողական խորհուրդը (DDK) այսօր հրապարակած իր զեկույցում «կասկածելի» է համարել Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահը, հայտնում է HurriyetDailyNews-ը:
Նախագահ Աբդուլա Գյուլը ավելի վաղ կարգադրել էր DDK-ին հետաքննել Օզալի մահը, քանի որ երկար ժամանակ շարունակվում էր շրջանառվել այն կարծիքը, որ Օզալը մահացել է ոչ թե սրտի կաթվածից, այլ սպանության հետևանքով:
DDK-ի զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է արտաշիրիմում իրականացնել:
Այժմ DDK-ն պատրաստվում է զեկույցն ուղարկել դատախազին, որպեսզի նա արտաշիրիմում իրականացնելու թույլտվություն տրամադրի:
Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին: Համարվում է Թուրքիայի լավագույն նախագահներից մեկը, որի օրոք երկրի տնտեսությունը մեծ վերելք է ապրել: