Home / Հայաստան / Ինչ կապ ունի մորմոնների ղեկավարը Օսկանյանի հետ

Ինչ կապ ունի մորմոնների ղեկավարը Օսկանյանի հետ

Երեկ ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանի գործով տարածած հաղորդագրության մեջ հիշատակել էր Հանթսմանի անունը, որը մորմոնների, այն է` Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու համաշխարհային ղեկավարն է, գրում է «Հրապարակ»-ը:

Թերթը հիշեցնում է, որ մորմոններն առաջին անգամ Հայաստան են եկել 1988-ի երկրաշարժի ժամանակ` իրականացնելու բարեգործական ծրագրեր, որից հետո հիմնավորվել են Հայաստանում:

«Մորմոններին Հայաստանում հարազատաբար են ընդունել թե 90-ականներին` Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի օրոք, էլ ավելի հարազատ են եղել Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներին: Հանթսմանը գրեթե ամեն տարի եկել է Հայաստան, պաչ-պռոշտի արել Քոչարյանի հետ, նույնիսկ ստացել ՀՀ հատուկ կեցության անձնագիր, «իրականացրել» ծրագրեր», – գրում է թերթը: