Թեհրանի հեղափոխական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի փաստաբան, իրավապաշտպան Աբդուլֆաթխա Սոլտանիին:
Նախորդ տարի ձերբակալված Սոլտանին մեղադրվում է ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ: Մարտին դատարանը նրան 18 տարվա ազատազրկման էր դատապարտել:
Ինչպես Associated Press-ին փոխանցել է իրավապաշտպանի աղջիկը, նախորդ շաբաթ բողոքարկման գործընթացն ավարտվել է նրանով, որ պատիժը կրճատվել է մինչև 13 տարի:
Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Սոլտանիին խղճի գերի է ճանաչել: Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի հետ նա Իրանում իրավապաշտպան խումբ է ստեղծել: