Home / Տեսանյութեր / Մահմեդական կանանց թույլ չեն տվել Ֆրանսիա մուտք գործել

Մահմեդական կանանց թույլ չեն տվել Ֆրանսիա մուտք գործել

Քաթարից Ֆրանսիա ժամանած երեք քաղաքացիների թույլ չեն տվել մուտք գործել երկիր, քանի որ վերջիններս հրաժարվել են հանել դեմքը ծածկող գլխաշորերը, հայտնում է Korrespondent.net-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շարլ դե Գոլի օդանավակայանում, ուր կանայք ժամանել են Qatar Airways ավիաընկերության չվերթով:

Սահմանային ոստիկանության ներկայացուցիչները խնդրել են նրանց հանել փարանջաները, կանայք հրաժարվել են կատարել իրավապահների պահանջը և ստիպված են եղել վերադառնալ Քաթար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆրանսիայում ուժի մեջ մտավ հասարակական վայրերում փակ դեմքով հայտնվելու արգելքի մասին օրենքը: Օրինազանցներին 150 եվրո է սպառնում:

Մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում 300 կանայք են տուգանվել, որոնք առավելապես մահմեդական երկրների ներկայացուցիչներ են: