ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն իր կայքում գրել է, թե վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում է, որ Օսկանյանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը:
«Համոզված եմ` պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ և հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ, և վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում», – գրել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը չի զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ: