Օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարների հետ: Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր աղբյուրին, նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, և նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել:
Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ, անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: «Ես միշտ հասանելի եմ լինելու ձեզ համար»,- ասել է նա: Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս լուրերը: Այլ մանրամասեր, սակայն, Վարդանյանը չի հաղորդել: