Որոշ ուկրաինացիներ անվճար իրենց տանը հյուրընկալում են «Եվրո-2012» ֆուտբոլային մրցաշարի երկրպագուներին:
Այս նախաձեռնությունը պատասխանն է տեղի հյուրանոցներում համարների թանկության չափազանց բարձր մակարդակին: Նախաձեռնության անդամները Facebook սոցիալական ցանցում «Ласкаво просимо! Welcome to Ukraine!» (Բարի գալուստ Ուկրաինա) անվամբ խումբ են ստեղծել: Խումբն արդեն 900 անդամ ունի:
РСН-ի փոխանցմամբ`սոցիալական ցանցի շնորհիվ արդեն հարյուրավոր մարդիկ անվճար բնակարաններ են գտել:
Ի դեպ, հյուրանոցների սեփականատերերի ագահությունը զարմացրել է անգամ ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներին, իսկ Միշել Պլատինին «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ հյուրանոցների տերերին խաբեբա էր անվանել և կոչ արել զսպել ախորժակը: