Խորհրդարանում արդեն ավարտվել է պատգամավորների աշխատասենյակների բաշխման գործընթացը, շատերը նաև հասցրել են կահավորել իրենց սենյակները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը, ինչպես արդեն գրվել է մամուլում, բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին:
«Երեկ ԱԺ միջանցքներում պատմում էին, որ Սաշիկ Սարգսյանի սենյակը ստանալիս` Սանվել Գրիգորյանը կեսկատակ-կեսլուրջ ասել է` Ղարաբաղը գրավեցինք, Սաշիկի սենյակն ինչ է, որ չգրավենք: Ի դեպ, Մանվել Գրիգորյանն էլ է հասցրել կահավորել իր սենյակը: ԱԺ աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել, որ նա իր աշխատասենյակ է բերել սև գույնի սառնարան: Ասում են` երևի օբսիդիանից է: Մանվել Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում: Այս հանձնաժողովում է ընդգրկվել նաև Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ-ից: Գրիգորյանը և Զհանգիրյանը քավոր-սանիկ են, բայց Մարտի 1-ից հետո, հասկանալի պատճառով, նրանց ջրերը մի առվով չեն հոսում, և հետաքրքիր է, թե ինչպես են հարաբերվելու այդ հանձնաժողովում և ընդհանրապես` խորհրդարանում», -գրում է «Հայկական ժամանակը»: