Այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, որով Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր ջուր է վերցվելու ոռոգման նպատակներով, ուղղակի անթույլատրելի է, քանի որ դա կվտանգի ոչ միայն լճի էկոլոգիան, այլև կխախտի երկրի սեյսմիկ կայությունը: Որոշումը մեկնաբանելով` Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանե Հակոբյանը:
Փորձագետը նշել է, որ թեև գոյություն ունի Սևանի խնդրով զբաղվող հանձնաժողով, այն դեմ չի արտահայտվել այս որոշմանը, սակայն վերջերս ֆրանսիացի անկախ բնապահպանական հետազոտողների անցկացրած ուսումանսիրությունը ցույց է տվել, որ լիճն առանց այն էլ գտնվում է բիոլոգիական առումով անմխիթար վիճակում. կենդանական աշխարհ գրեթե չկա, որովհետև լիճը կեղտոտ է:
Ըստ Հակոբյանի` պակաս արդիական չէ սեյսմիկ վտանգը:
«Մենք լիճը սարքել են արհեսատական ջրամբար. երբ ուզում ջուր ենք լցնում, վերցնում: Սակայն լիճը սեյսմիկ ցնցումների կետում է գտնվում` տեկտոնիկ խզվածքի վրա: Հաշվի պետք է առնել նաև, որ անցնող տարում մեկ տեկտոնական խզվածք է առաջացել Ադրբեջանում, մեկն էլ սկսել է մայիսի 7-ի երկրաշարժից հետո: Տեկտոնական խզվացծք է սկսում նաև Գավառ քաղաքում: Մենք բազմիցս ասել ենք, պետք է Սևանի մակարդակն իր նախնական 1913 մետրին հասցվի, իսկ Կառավարությունը ծրագրում է միայն 2 մետր ավելացնել` հասնել 1904 մետրի», – ասել է ֆիզիկոսը:
Այն, որ կառավարությունը չի պատրաստվում ջրի մակարդակը բարձրացնե, նաև պայամանավորված է այն հանգամանքով, որ շատ հյուրանոցներ, սրճարաններ են կառուցվել լճի ափից շատ քիչ հեռավորություն վրա, որոնք կմնան ջրի տակ, սակայն Հակոբյանի խոսքով, ոչ մեկի սեփականության պաշտպանումը չի կարող պատճառ լինել լճի վտանգելու համար: