ԱՄՆ պաշտպանության նախարարությունում առաջին անգամ գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների և նրանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումներ կանկացվեն: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Պենտագոնի հայտարարությանը:
Այսպես կոչված գեյ-շքերթը տեղի կունենա այս ամիս, սակայն մի փոքր ավելի ուշ: Ակցիայի անցկացման օրը հստակ չի նշվում: Հայտնի է միայն, որ միջոցառմանը մասնակցելու են նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պենտագոնի կայքում տեղադրվելու է պաշտպանության նախարար Լեոն Պանետիի տեսաուղերձը: Ակնկալվում է, որ նա շնորհակալություն է հայտնելու սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին իրենց ծառայության համար և շնորհավորելու է բանակին իրենց միասեռական տղամարդկանց ծառայությունը բանակում արգելող օրենքի վերացման կապակցությամբ:
Սեռական փոքրամասնություններին բանակում ծառայել արգելող օրենքը կորցրել է իր իրավական ուժը 2011 թվականի սեպտեմբերի 20-ին: Մինչ այդ գործում էր այսպես կոչված «մի հարցու, մի խոսիր» քաղաքականությունը: Համապատասխան այդ օրենքի, զինվորականները չպետք է խոսեին իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, իսկ նրանց այդ մասին հարցնել առանց հիմնավոր փաստերի արգելվում էր: