Home / Տեսանյութեր / Թուրքիայում խուլ ու համր տղամարդուն կարող են բանտարկել լիմոնի պատճառով

Թուրքիայում խուլ ու համր տղամարդուն կարող են բանտարկել լիմոնի պատճառով

Թուրքիայում դատախազը պահանջել է 25 տարվա ազատազրկման դատապարտել խուլ ու համար և անգրագետ տղամարդուն: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) սատարելու մեջ:

Ի ծնե խուլ Մեհմեդ Թահիր Իլհանը ոչ գրել, ոչ էլ կարդալ գիտի, սակայն մեղադրվում է PKK-ի քարոզչությամբ զբաղվելու և դրա անդամը լինելու մեջ:

Նրա դեմ խոսող միակ փաստը մի կտոր լիմոնն է, որը հայտնաբերվել է ձերբակալվածի մոտ: Լիմոնը խորհուրդ է տրվում ծամել արցունքաբեր գազի հետևանքները թեթևացնելու համար:

Մի քանի տասնամյակներ շարունակ Թուրքիան պայքարում է քուրդ ապստամբների դեմ երկրի հարավ-արևելյան հատվածում: Նրանք ինքնավարություն են պահանջում Թուրքիայից:

Նոր օրենքի համաձայն, քրդական կուսակցությանը սատարելու ցանկացած միջոց քրեական պատասխանատվության է ենթարկվում: