Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, շնորհավորել է Եղիսաբեթ II-ի գահակալության տարեդարձը

Սերժ Սարգսյանը այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, շնորհավորել է Եղիսաբեթ II-ի գահակալության տարեդարձը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին:

Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ Թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:

Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: