Հունիսի 19-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
20-23-ը առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Երևանում հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: