Կրիշտիանու Ռոնալդուի երկու գնդակը ապահովեց Պորտուգալիայի տեղը քառորդ եզրափակիչ փուլում: B խմբի վերջին տուրի` Հոլանդիա-Պորտուգալիա և Գերմանիա-Դանիա հանդիպումներից առաջ, բոլոր թիմերն էլ հնարավորություն ունեին հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, սակայն դա արեցին նրանք, ովքեր ավելի արժանի էին: Չնայած հոլանդացիները բացեցին հաշիվը Ռաֆայել վան դեր Վաարտի 20-22 մետրից կատարած շնորհիվ, Պորտուգալիան շատ արագ տիրեց նախաձեռնությունը և մեկը մյուսի հետևից սկսեց պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Դեռևս առաջին խաղակեսում հաշիվը կարող էր խոշոր լիներ,սակայն պորտուգալացիների միակ գնդակը խփեց Ռոնալդուն:
Երկրորդ կեսին Պորտուգալիայի ընտրանին շարունակեց ճնշել անատամ հոլանդցիներին, որոնք երբեմն պարզապես խղճուկ տպավորություն էին թողնում:
Ռոնալդուն ևս մեկ գնդակ խփեց, և քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում Գերմանիան արդեն հաղթում էր Դանիային 2:1 հաշվով պորտուգալացիները հանգիստ կարողացան շունչ քաշել: Նշենք, որ եթե դանիացիները հաղթեին Գերմանիային 3:2 հաշվով, ապա Պորտուգալիան ամեն դեպքում դուրս էր մնալու պայքարից, սակայն, ի պատիվ գերմանացիների, հարկ է նշել, որ նրանք չփորձեցին խախտել «ֆեյր փլեյի» կանոնները և խաղացին մինչև վերջ և հաղթանակի համար:
Հանդիպման հերոս դարձավ Ռոնալդուն, ով ոչ միայն երկու գնդակ խփեց, այլ նաև բազմաթիվ պահեր ստեղծեց իր և խաղընկերների համար, և ընդհանրապես վերջապես ներկայացավ որպես թիմի առաջատար:
Մահվան խմբում միանշանակ ձախողվեցին աշխարհի փոխչեմպիոն հոլանդացիները` պարտվելով բոլոր խաղերում, Դանիան, չնայած երկու խաղում տանուլ տվեց, բայց պատվախնդիր ֆուտբոլ խաղաց:
Քառորդ եզրփակիչ հանդիպումներում Գերմանիան կհանդիպի Հունաստանի, իսկ Չեխիան` Պորտուգալիայի հետ:
Լուսանկարները` AFP և Reuters