Home / Հայաստան / «Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ հարուցված գործը ՊՆ-ն չի քննելու

«Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ հարուցված գործը ՊՆ-ն չի քննելու

«Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի քննելու ՀՀ  պաշտպանության նախարարության քննչական  ծառայությունը:

Գործը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը ուղարկելու մասին որոշումը վերացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում: Նման որոշման պատճառները չեն նշվում:

Քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն նախաքննությունը շարունակելու համար: Նախաքննության կատարումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչությանը:

Միջադեպի մանրամասները՝ այստեղ:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

 

Tekali Taxi