Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտուն մեղադրվում է դոկտորական ատենախոսություն գրելիս գրագողության դիմելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պարբերականի տվյալներով` վարչապետի կողմից 2003 թվականին Բուխարեստի համալսարանում գրված 432 էջանոց աշխատության կեսից ավելին հանդիսանում է արդեն իսկ գոյություն ունեցող գիտական աշխատանքների պատճենումը:
Ինքը` Պոնտուն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում են գրագողության մեջ: Ընթացիկ տարվա մարտին Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդորը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ իր ատենախոսության առանձին հատվածներ նա վերցրել է այլ գիտնականների աշխատություններից:
Մայիսին հրաժարական տվեց նաև Հունգարիայի նախագահ Փալ Շմիդտը, ով նույնպես զրկվել էր դոկտորի աստիճանից գրագողության համար: