Սևանում, Գավառում և Սևանի ավազանի այլ համայքներում այսօր ընթանում է ստորագրահավաք` լճից հավելյալ ջրբացթողումները կանխելու համար: Նախորդ շաբաթ ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսվում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակն ավելացանել 150 մլն խմ-ով և հասցնել 320 մլն խմ-ի: Այս որոշմանն անմիջապես դեմ են արտահայտվել բնապահպանական կազմակերպությունները, անհատ փորձագետները, նրանցից մի քանիսը որոշումը չընդունելու խնդրանքով դիմել են ԱԺ նախագահին:
Այս օրերին ընթացող ստորագրահավաքը կազմակերպել են տեղի հասարակական կազմակերպությունները` Սևանում` Տարածքային Զարգացման կենտրոնը, Գավառում` «Դիլիջան» ՀԿ-ն և այլն:
Ստորագրահավաքին մասնակցող «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը Epress.am-ին հայտնել է, որ բնակիչների մեծ մասը հասկանում է հարցի լրջությունը և միանում է նախագիծը մերժելու ԱԺ-ին ուղղված բնապահպանների կոչին:
Նշենք, որ բնապահպանները պնդում են, որ ջրի պակասեցումը հղի է ոչ միայն էկոլոգիական, այլև սեյսմիկ ռիսկերով: