Facebook սոցիալական ցանցը հայտարարել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող Face.com իսրայելական ընկերության ձեռքբերման մասին, հայտնում է gazeta.ru-ն` հղում կատարելով TechCrunch-ին:
Պարբերականի աղբյուրների համաձայն, գործարքի գումարը 80-100 մլն դոլար է կազմել:
Face.com-ը ստեղծվել է լուսանկարների միջոցով դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի համապատասխան, ինչը թույլ է տալիս Facebook-ում նկարներ տեղադրել և դրանց վրա անմիջապես տարբերել ընկերներին, որոնց «ճանաչում» է ծրագիրը:
Այս ծրագիրը կարևոր է կայքի համար, քանի որ Facebook-ում մեծ թվով նկարներ կան, որոնց վրա ոչ ոք նշված չէ: Ինչպես նշում է TechCrunch-ը, այսկերպ կորում է կայքի հանդեպ հետաքրքրությունը, իսկ երբ մարդիկ տեղեկանում են, որ իրենց ինչ-որ տեղ նշել են, նրանք, ըստ ամենայնի, կմտնեն Facebook: