Home / Հայաստան / «Հարսնաքարի» միջադեպի հետևանքով ևս մեկ տուժած է ի հայտ եկել. կոտրել են նրա կողոսկրերը

«Հարսնաքարի» միջադեպի հետևանքով ևս մեկ տուժած է ի հայտ եկել. կոտրել են նրա կողոսկրերը

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել են և հիվանդանոցում է գտնվում ոչ թե 3, այլ 4 մարդ:

4-րդ տուժածի` Արկադի Աղաջանյանի եղբորորդին, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, Epress.am-ին պատմել է, որ ծեծկռտուքի հետևանքով Արկադին ստացել է համամետաբար թեթև վնասվածքներ` նրա կողոսկրներն են ջարդվել: Արկադին իր երեք ընկերների` Գարիկ Սողոմոնյանի, Արտակ Բայադյանի և Վահե Ավետյանի հետ, այժմ բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում:

Ըստ մեր զրուցակցի` հունիսի 17-ին Արկադին ընկերների հետ նշել է իր տարեդարձը քաղաքից դուրս: Երևան գալով` նրանք որոշել են կանգ առնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որտեղ նրանց թույլ չեն տվել մտնել, քանի որ 5 ընկերներից մեկը` Վահե Ավետյանը, սպորտային հագուստով է եղել: Թեև Ավետյանը զգեստափոխվել է և վերադարձել` արդեն դահլիճում վեճը թեժացել է ռեստորոնի աշխատողների և  հաճախորդների միջև:

Երիտասարդներին դուրս են հրավիրել և ծեծի ենթարկել կայանատեղիի մոտ:

Հիշեցնենք, որ 4-ից ծանր վիճակում է ՎահեԱվետյանը, ում երկու անգամ վիրահատել են, սակայն այսօր, ինչպես Epress.am-ին հայտնել են հոսպիտալից, նրա ուղեղում նոր հեմատոմա են հայտնաբերել: