Ցանկացած քաղաքակիրթ երկրում, ցանկացած կառավարություն վստահության քվե ակնկալում է այն դեպքում, երբ գոնե նախորդ ծրագրի իրականացման ժամանակ, եթե անգամ չի արձանագրել լրջագույն հաջողություններ, ապա գոնե չի արձանագրել լրջագույն ձախողումներ: Հայաստանի դեպքում երկրորդ դեպքն է գործում` ձախողումները:
Այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարոտւղար Նաիրա Զոհրաբյանը:
Խոսելով արտագաղթի մասին` Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ համաձայն է իր գործընկեր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, որ օրական Հայաստանը լքում է 400-450 քաղաքացի:
Հիշեցնենք, որ այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Եթե այդ թիվը տրանսֆորմացնենք Հայաստանի փոքր մասշտաբի գյուղերի կամ միջին մասշտաբի գյուղերի վրա, որտեղ յուրաքնաչյուր գյուղում ապրում է մոտավորապես այդքան բնակիչ, ստացվում է, որ Հայաստանում օրական մահանում է մեկ գյուղ: Հայաստանում օրական մեկ բազմաբնակարան շենք է վերանում: Սրանք լրջագույն թվեր են, որոնք այդ ամենի հետևում իրական մարդկային խեղված ճակատագրեր են: Եվ հիմա այս կառավարությունը նույն վարաչապետի գլխավորությմամբ, նույն քաղաքական թիմով, նույն գաղափարախոսությամբ, նույն անփոփոխ քաղաքականությամբ հավակնում է ստանալ մեր և ձեր վստահության քվեն», – ասել է Նաիրա Զոհրաբյանը: