Home / Տեսանյութեր / Թուլուզում ահաբեկիչը չորս մարդու պատանդ է վերցրել (թարմացված)

Թուլուզում ահաբեկիչը չորս մարդու պատանդ է վերցրել (թարմացված)

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացած գրոհայինը 4 մարդու պատանդ է վերցրել: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նա ցանկանում է խոսել ոստիկանության հատուկ ստորաբաժանման այն աշխատակիցների հետ, ովքեր 2012 թվականի մարտին հատուկ գործողությունների արդյունքում սպանել էին թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահին:

Ինչպես հաղորդել է ֆրանսիական BFM հեռուստաալիքը, ահաբեկիչը Թուլուզի բանկում կրակել և պատանդ է վերցրել 4 քաղաքացիների: Հատուկ ստորաբաժանումը դեռևս չի ժամանել դեպքի վայր, սակայն այնտեղ են գտնվում ոստիկաններ, դատախազ Միշել Վալեն և այլ պաշտոնատար անձինք: Բանկը շուրջկալի մեջ է վերցված:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացի Մոհմաեդ Մերահը 2012 թվականի մարտին Ֆրանսիայի հարավում մի քանի սպանություններ էր իրագործել: Նրա զոհն էին դարձել 7 մարդ. հրեական դպրոցի երեք աշակերտներ, դպրոցի ուսուցիչ ռաբինը և երեք զինվորականներ:

Մարտի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները շրջափակել էին Մերահի բնակարանը: Ահաբեկիչը հրաժարվում էր հանձնվել, մարտի 22-ին, սակայն, ահաբեկիչը սպանվել էր փախուստի դիմելու փորձի ժամանակ: