Հայ Ազգային Կոնգրես, «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններն այսօր Ազգային Ժողովի նիստին պաշտոնապես հայտարարել են, որ հանդես են գալու որպես խորհրդարանական ընդդիմություն:
Այսօր ԱԺ-ում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը: Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին սկսել է ծրագրի ընթերցումը:
Հիշեցնենք, որ նշված խմբակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը», նախապես հայտարարել են, որ դեմ են քվեարկելու ներկայացված ծրագրին: