Home / Հայաստան / Սոչիում ստրկական աշխատուժ է օգտագործվում. ասված է Պետդեպի զեկույցում

Սոչիում ստրկական աշխատուժ է օգտագործվում. ասված է Պետդեպի զեկույցում

ԱՄՆ Պետդեպը զեկույց է հրապարակել աշխարհի տարբեր երկրներում ստրկության առկայության մասին, որում մասնավորապես ասվում է, որ Սոչիում օլիմպիական օբյեկտների կառուցապատման ընթացքում հարկադրական աշխատուժ է օգտագործվում, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:

«Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին և Սոչիի օլիմպիադային վերաբերող գլխավոր կառույցները փակ են հանրության համար, և միայն չհաստատված վկայություններ կան, և դրանց համաձայն, շինհրապարակներում աշխատանքային պայմանները շատ խիստ են: Հարկադրական աշխատուժի օգտագործման նշաններ կան, օրինակ առգրավվում են անցագրային փաստաթղթերը և չեն վճարվում աշխատավարձերը»,-ասված է զեկույցում: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի գնահատականներով, Ռուսաստանը չի մտնում այն երկրների շարքը, որոնք լուրջ խնդիրներ ունեն ստրկության հարցում: