Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ երեկ ինքը մեկ րոպեի մեջ կարողացել է անել այնպես, որ ՀՀ վարչապետը երեք սխալ թույլ տալ:
Առաջին սխալը, ըստ Մանուկյանի, կապված է արտագաղթի տվյալների հետ: Երեկ Մանուկյանը հայտարարել էր, որ 1990-2011 թթ. 934 000 մարդ է արտագաղթել ընդհանրապես, դրանից 330 000-ը Ադրբեջանից եկածներն էին, որոնք Հայաստանի քաղաքացիություն չստացան: 275 00-ը աղետի գոտու արտագաղթածներն են: Իսկ ընդհանուր դրանից հետո արտագաղթածներից 320 000-ը Տիգրան Սարգսյանի օրոք է եղել:
«Հետո մի մոռացեք` ՀՀ բնակչության կեսը բնակարաններից զրկվեց, պատերազմական վիճակ էր և այլն: Իհարկե, արտագաղթ եղել է, ո՞վ է ասում, որ չի եղել, բայց վիճակը, պատերազմից 18 տարի հետո արտագաղթի պայմանները մոտիվացիաները, բնականաբար, ուրիշ են», – ասել է Մանուկյանը:
Արամ Մանուկյանը հայտարարել է նաև, որ վարչապետը սխալ է թույլ տվել՝ ասելով, որ «168 ժամը» սխալ է հասկացել և հերքել է արտագաղթի վերաբերյալ իր մտքերը:
Մանուկյանի խոսքով՝ վարչապետի՝ արտագաղթի մասին հայտարարության ձայնագրությունն իր մոտ կա և ինքը այն կարող է տրամադրել:
«Պարոն վարչապետ, մենք ասում էինք ձեզ, որ ձեզ համար դժվար է լինելու պատասխանելու մեր հարցերին: Մի քիչ ձեր իմունիտետը կորել է, լուրջ ընդդիամդիրներ, երևի, չեք ունեցել: Էն փաստերը, որ երեկ ներկայացվել են, հերիք են հինգ կառավարության անվստահություն հայտնելու, հրաժարականը պահանաջելու համար»,- ասել է Արամ Մանուկյանը: