«Ժառանգության» վարչության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հին բնավորության համաձայն այսօր ևս քննադատում է Կառավարության ներկայացրած ծրագիրը: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ նոր ծրագիրը հնից քիչ բանով է տարբերվում, սակայն կյանքի չի կոչվի, որովհետև իշխանությունում ծրագիրը կյանքի կոչող չկա Արմեն Մարտիրոսյանը:
Նախկին պատգամավորի խոսքով` ծրագրում բազում «գեղեցիկ նախադասություններ» կան, որոնք եթե իրականացվեն, հիանալի կլիներ, սակայն Հայաստանում գործող կառավարման համակարգը թույլ չի տա դա անել:
Տնեսության աճ, օրինակ, չի կարող լինել, որովհետև չկան մրցակցային պայմաններ, ասել է Մարտիրոսյանը և որպես օրինակ նշել օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սավել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը տված արտոնությունները, որոնց պատճառով այլ դեղամիջոցների ներկրմամբ զբաղվող «Սզնի» ընկերությունը սնանկացել է:
Մարտիրոսյանը նաև թերահավատ է, որ օլիգարխներից կազմված ԱԺ-ն կարող է ինստիտուցիոնալ փոփոխություններ անել: Ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու համար, ըստ նրա, պետք է նախ ապահովել կուսակցությունների ֆինանսական անկախությունը:
Մարտիրոսյանի կանխատեսմամբ ` 2013թ. ունենալու ենք նոր կառավարություն: «Ժառանգության» անդամն ասել է, որ իր այս ենթադրությունը հիմնավրովել է նաև Սերժ Սարգսյանի խոսքով, ու նույնիսկ եթե նախագահական ընտրություններում նախագահը չփոխվի, Կառավարության կազմը փոխվելու է:
«ԲՀԿ-ն կարծես դեմ է ոչ թե իշխանությանը, այլ Կառավարությանը և վարչապետի անձին: Իրենք հավակնում էին ստանալ վարչապետի պաշտոնը, և կոալիցիայի մեջ չմտնելը, հավանաբար, հենց այս փաստով է պայմանավորված»,- ասել է Մարտիրոսյանը: